Լրահոս

17.06.2015 10:35


Բաքու–2015. Գարիկ Բարսեղյանը քառորդ եզրափակչում է, Դավիթ Սաֆարյանը՝ 1/8 եզրափակչում

Բաքու–2015. Գարիկ Բարսեղյանը քառորդ եզրափակչում է, Դավիթ Սաֆարյանը՝ 1/8 եզրափակչում

Բաքվում ընթացող Եվրոպական խաղերի ազատ ոճի ըմբշամարտի 57 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Գարիկ Բարսեղյանը 1/8 եզրափակչում 4:0 հաշվով հաղթել է Բուլղարիան ներկայացնող Վլադիմիր Դուբովին:

Քառորդ եզրափակչում հայ մարզիկի մրցակիցը լինելու է ադրբեջանցի Յաշար Ալիևը:

65 կգ քաշային կարգում էլ հայ ըմբիշ Դավիթ Սաֆարյանը դուրս է եկել 1/8 եզրափակիչ, որտեղ նրա մրցակիցը կլինի Բորիսլավ Նովաչկով (Բուլղարիա)-Նորբերտ Լուկաշ (Հունգարիա) զույգի հաղթողը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը