Աշխարհ

17.06.2015 10:28


Թբիլիսիի ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 19-ի

Թբիլիսիի ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 19-ի

Թբիլիսիում տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղի հետևանքով զոհվել է 19 մարդ: Այս մասին հայտնում է «Sputnik-Georgia»–ն։ Զոհերից 17-ի ինքնությունը հաջողվել է պարզել։

Վրաստանի պետական անվտանգության ու ճգնաժամերի կառավարման խորհրդից տեղեկացրել են, որ 6 մարդ համարվում է անհետ կորած: Ինչպես նշել է Վրաստանի վարչապետ Իրաքլի Ղարիբաշվիլին, ջրհեղեղի պատճառած վնասի չափը կազմում է շուրջ 45 մլն դոլար:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը