Մոլդովայի կառավարությունը հրաժարական է ներկայացրել (տեսանյութ)
Հունիսի 12–ին հրաժարական ներկայացրած Մոլդովայի վարչապետ Կիրիլ Գաբուրիչի օրինակին է հետևել նաև Կառավարությունը։
Իսկ վարչապետի հրաժարականի պատճառը դեռ ապրիլին ի հայտ եկած աղմկահարույց պատմությունն էր՝ կապված նրա կեղծ դիպլոմի հետ։ Գաբուրիչին նույնիսկ դատախազություն էին հրավիրել՝ բացատրություն տալու։
Իր հրաժարականը Մոլդովայի վարչապետն ոչ թե հետքայլ, այլ քայլ առաջ էր անվանել։
«Եսքաղաքականգործիչչեմ, եսմենեջերեմ։Երկրիքաղաքականհամակարգումփոփոխություններենանհրաժեշտ»,- հայտարարել էր նա, և հույս հայտնել, որ այդ քայլով հնարավորություն կտա նոր իշխող մեծամասնություն ձևավորել խորհրդարանում:
Գաբուրիչը վարչապետի պաշտոնում աշխատել է երեք ամսից մի փոքր ավելի։
Մոլդովայի կառավարությունը հրաժարական է ներկայացրել (տեսանյութ)
Հունիսի 12–ին հրաժարական ներկայացրած Մոլդովայի վարչապետ Կիրիլ Գաբուրիչի օրինակին է հետևել նաև Կառավարությունը։
Իսկ վարչապետի հրաժարականի պատճառը դեռ ապրիլին ի հայտ եկած աղմկահարույց պատմությունն էր՝ կապված նրա կեղծ դիպլոմի հետ։ Գաբուրիչին նույնիսկ դատախազություն էին հրավիրել՝ բացատրություն տալու։
Իր հրաժարականը Մոլդովայի վարչապետն ոչ թե հետքայլ, այլ քայլ առաջ էր անվանել։
«Ես քաղաքական գործիչ չեմ, ես մենեջեր եմ։ Երկրի քաղաքական համակարգում փոփոխություններ են անհրաժեշտ»,- հայտարարել էր նա, և հույս հայտնել, որ այդ քայլով հնարավորություն կտա նոր իշխող մեծամասնություն ձևավորել խորհրդարանում:

7or.am