Լրահոս

16.06.2015 17:45


ԵԽԽՎ-ում դարձյալ կքննարկեն Ադրբեջանում ժողովրդավարության խնդիրները

ԵԽԽՎ-ում դարձյալ կքննարկեն Ադրբեջանում ժողովրդավարության խնդիրները

ԵԽԽՎ ամառային նստաշրջանը տեղի կունենա հունիսի 22-26-ին Ստրասբուրգում:

ԱՐՑԱԽՊՐԵՍ–ը հայտնում է, որ contact.az-ի փոխանցմամբ՝ քննարկվող հարցերի թվում է նաև «Ադրբեջանում ժողովրդավարական ինստիտուտների գործունեության մասին» մոնիթորինգային հանձնաժողովի զեկուցողների զեկույցը:

Ինչ վերաբերում է Ադրբեջանի մասին զեկույցին, դրանում գնահատականներ են տրվում Ադրբեջանի կողմից Եվրոպայի խորհրդի առջև ստանձնած պարտավորությունների կատարմանը, երկրում դատական համակարգին, ընտրությունների խնդիրներին՝ նոյեմբերին սպասվող խորհրդարանական ընտրությունների լույսի ներքո:

Փաստաթղթում նշվում է, որ Ընտրական օրենսգրքի բարեփոխումների հարցում Վենետիկյան հանձնաժողովի խորհուրդներն անտեսվել են երկրի իշխանությունների կողմից:

Մանրամասները՝ ԱՐՑԱԽՊՐԵՍ–ում։

Այս խորագրի վերջին նյութերը