Աշխարհ

17.06.2015 00:56


Մեծ Բրիտանիայում գրանցվել է սպառողական գների 0,1% աճ

Մեծ Բրիտանիայում գրանցվել է սպառողական գների 0,1% աճ

2015թ. մայիսին Մեծ Բրիտանիայում գրանցվել է սպառողական գների 0,1% աճ` 1960 թ. ապրիլին գրանցված գնանկումից հետո: Գների փոփոխությունը համընկել է «Bloomberg» ամսագրում հրապարակված տնտեսագետների կանխատեսումներին: Ընդ որում` 2015թ. մայիսին, ս.թ. ապրիլի համեմատ, գնաճը կազմել է 0,2%:

«Vestifinance.ru»-ի փոխանցմամբ` գնաճը Մեծ Բրիտանիայում մնում է Անգլիայի բանկի կողմից սահմանված 2–տոկոսանոց նպատակային մակարդակից ցածր, ինչը պահանջում է Անգլիայի բանկի նախագահ Մարկ Քարնիից ֆինանսների նախարար Ջորջ Օսբորնին նամակ ուղարկել, որում բացատրություն կտրվի՝ ինչով է պայմանավորված նման դինամիկան, և ինչ է նախատեսվում անել ցուցանիշը նպատակային մակարդակին վերադարձնելու համար:

Առաջին անգամ պարենային ապրանքները Մեծ Բրիտանիայում թանկացել են ս.թ. մայիսին, երբ գնաճը կազմել է 0,1%՝ ապրիլ ամսվա համեմատ: Սակայն տարեկան կտրվածքով գները նվազել են 1,8%-ով:

Անգլիայի բանկն այս տարի կանխատեսում է 0,6% միջին տարեկան գնաճ: Հաջորդ տարի նախատեսվում է, որ այդ ցուցանիշը կկազմի 1,6%, իսկ նպատակային 2–տոկոսանոց մակարդակին վերադարձը նախատեսվում է միայն 2017թ. 2-րդ եռամսյակում:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը