Աշխարհ

16.06.2015 18:15


Մոսկվացին իր «Porsche Carrera»–ի վրա Օբամայի հասցեին անպարկեշտ արտահայտություններ է գրել (լուսանկար)

Մոսկվացին իր «Porsche Carrera»–ի վրա Օբամայի հասցեին անպարկեշտ արտահայտություններ է գրել (լուսանկար)

Մոսկվացի Անատոլի Ֆրոլովը դեղին ներկով սև «Porsche Carrera»–ի վրա սեր է խոստովանել իր ծննդավայր Կուզբասին, և, դրան զուգահեռ, ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հասցեին անպարկեշտ արտահայտություններ գրել։ Այս մասին հայտնում է «Գազետա»–ն։

Անատոլին հայտնել է, որ այդ քայլին գիտակցաբար է գնացել։

«Ես ուղղակի վերցրեցի և գրեցի։ Ներկը չի մաքրվում, ավտոմեքենան նորից ներկելու մտադրություն չունեմ։ Դա կյանքի ճշմարտությունն է։ Կշրջեմ Մոսկվայով, և թող բոլորը տեսնեն»,–ասել է նա։

Նշվում է, որ անպարկեշտ արտահայտություններով պատված ավտոմեքենան այժմ իրոք պտտվում է Մոսկվայի փողոցներով։

7or.am


Այս խորագրի վերջին նյութերը