Աշխարհ

16.06.2015 21:30


Ամերիկացի ռեփերը խոստովանել է, որ 4 տարի է՝ հիվանդ է ՄԻԱՎ-ով

Ամերիկացի ռեփերը խոստովանել է, որ 4 տարի է՝ հիվանդ է ՄԻԱՎ-ով

Ամերիկյան հայտնի ռեփեր Միկի Բլանկոն «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում խոստովանել է, որ արդեն մոտ 4 տարի է՝ հիվանդ է ՄԻԱՎ-ով:

«2011 թվականից դրական եմ տրամադրված: Հասցրեցի 3 անգամ ճանապարհորդել ամբողջ աշխարհով մեկ, սակայն այդ ամբողջ ընթացքում ես ապրում էի խավարում: Ժամանակն է լինել այնպիսի փանք, ինչպիսին ինքս եմ հայտարարել եմ ինձ։ Ես այլևս չեմ ապրի ստի մեջ»,- գրել է Բլանկոն:

Ռեփերի անկեղծ գրառումը հավաքել է ավելի քան 12 հազ «լայք», իսկ Բլանկոյի բազմաթիվ երկրպագուներ իրենց մեկնաբանություններով փորձել են աջակցել ռեփերին:

«Շնորհակալ եմ, որ դուք խոսեցիք նաև այն մարդկանց փոխարեն, ովքեր ձեր քաջությունը չունեն», - գրել է երկրպագուներից մեկը:

«Շնորհակալ եմ, որ ցույց տվեցիք մարդկանց, որ ՄԻԱՎ-ը մահապատիժ չէ, և որ մարդը դեռ կարող է հրաշալի գործեր անել, հրաշալի երաժշտություն ստեղծել և զգալ իրեն առողջ», - գրել է մյուս երկրպագուն:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը