ԱՄՆ Քլինթոնի շրջանի բանտերից մեկի մոտ ուղիղ հեռարձակվող ռեպորտաժի ժամանակ լրագրողի հետևում անհայտ տղամարդն ապօրինի կերպով պայուսակ է փոխանցել ուղղիչ հաստատության պատից։
Երբ Գրետա Վան Սուսթերեն անունով լրագրողն իր ռեպորտաժում պատմում էր Քլինթոնի ամենավերահսկվող բանտի մասին, հանկարծակի հայտնված տղամարդը պայուսակն ամրացրել է պատից կախված պարանին, որն էլ ինչ–որ մեկը բարձրացրել է։
Ավելի ուշ լրագրողը սոցցանցում գրառում է արել, որ այդկերպ բանտի աշխատակիցներն արագ սննդի ռեստորաններից պատվիրված ուտելիքն են ստանում, կամ անձնական իրեր, որոնք իրենց ծանոթներն են բերում։
Սակայն, ինչպես գրում է «fapnews»–ը, շրջանի «ամենավերահսկելի բանտի գլխավոր դարպասներից պիցցա ուղարկելու համար առաքիչը պետք է համապատասխան թղթեր լրացներ և ստուգում անցներ»։
Ավելի վաղ Արտակարգ իրավիճակների դաշնային գործակալությունից հայտնել էին, որ Նյու Յորք նահանգի հյուսիսում գտնվող Քլինթոնի բանտից 2 վտանգավոր հանցագործ է փախել։ Պարզվել է՝ կալանավորներին գործիքներ է տվել ուղղիչ հաստատության աշխատակցուհին, որը ձերբակալվել է։
Մոտ 10 օր առաջ փախած կրկնահանցագործները դեռ չեն գտնվել։ Նյույորքյան իշխանությունները 100 հազ դոլար են խոստացել նրանց գտնվելու վայրի մասին տեղեկատվության դիմաց։
Մաքսանենգություն ուղիղ եթերում (տեսանյութ)

7or.am