ԵԽԽՎ համազեկուցողները՝ սահմանադրական փոփոխությունների մասին
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի հարցով համազեկուցողներ Աքսել Ֆիշերն ու Ալան Միլը Հայաստան կատարած այցից հետո ողջունել են ՀՀ իշխանությունների մտադրությունը՝ համակարգային թերությունները սահմանադրական փոփոխություններով լուծելու ջանքերը։ Այս մասին ասված է ԵԽԽՎ պաշտոնական կայքում հունիսի 15-ին հրապարակված հաղորդագրության մեջ:
Աքսել Ֆիշերն ու Ալան Միլը նշել են, որ, իրենց կարծիքով, «սահմանադրական բարեփոխումների հիմնական նպատակները պետք է լինեն քաղաքական բազմակարծության, Ազգային ժողովի առաջ Կառավարության հաշվետվողականության և, ի վերջո, քաղաքական համակարգի նկատմամբ հասարակության վստահության ամրապնդումը»:
Գիտակցելով, որ քաղաքական և ընտրական գործընթացների նկատմամբ քաղաքական վստահությունը դեռ մնում է շատ ցածր մակարդակի վրա, զեկուցողները խորհուրդ են տվել խուսափել ցանկացած բարդ ընտրական համակարգից։
Աքսել Ֆիշերն ու Ալան Միլը կոչ են արել ՀՀ իշխանություններին առաջիկա հանրաքվեին հրավիրել միջազգային դիտորդների՝ հետևելու հանրաքվելի ընթացքին, և ապահովել պատշաճ հանրային խորհրդակցություններ և բանավեճեր։
«Բազմակողմանի հանրային բանավեճը և ամբողջությամբ ժողովրդավարական հանրաքվեի ընթացքն առանցքային են նոր Սահմանադրության ժողովրդավարական լեգետիմությունն ապահովելու համար»,-ընդգծել են համազեկուցողները:
Թեև հանրային բանավեճը կենտրոնացած է քաղաքական համակարգի հնարավոր փոփոխությունների վրա, զեկուցողները նշել են, որ սահմանադրական փոփոխությունների հայեցակարգն առաջարկում է լուծումներ, որոնք նպատակաուղղված են մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմների ուժեղացմանը և դատական համակարգի անկախությանը։
«Մենք ողջունում ենք այս մտադրությունը, և բանավեճը, կապված հայեցակարգի այս գլուխների հետ, չպետք է հետին պլան մղվի քաղաքական համակարգի փոփոխությունների վերաբերյալ բանավեճերով», - հայտարարել են զեկուցողները:

7or.am