Քաղաքական

16.06.2015 14:13


ՀԲ գրասենյակի ղեկավար. «Որոտանի ՀԷԿ–ը վաճառվել է ոչ մրցութային պայմաններում»

ՀԲ գրասենյակի ղեկավար. «Որոտանի ՀԷԿ–ը վաճառվել է ոչ մրցութային պայմաններում»

Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Լորա Բեյլին այսօր լրագրողներին ասել է, որ Հայաստանի էներգետիկ ոլորտի կառավարումը վատթարանում է։

Մասնավորապես, նա նշել է, որ Որոտանի ՀԷԿ–ը վաճառվել է ոչ մրցութային պայմաններում, իսկ սակագների մատչելիությունը լուրջ խնդիր է դարձել. հնացած են էլեկտրահաղորդագծերը, կարևոր ենթակայանները:

–Պետք է ավելացնել արտադրական նոր հնարավորությունները, ֆինանսական առողջացման ծրագրեր իրականացնել,-ընդգծել է Բեյլին:

Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի էներգետիկ ոլորտի ավագ պատասխանատու Արթուր Կոչնակյանն էլ հավելել է, որ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը կազդի տնային տնտեսությունների եկամուտների վրա, ինչը միջազգային պրակտիկայում կոչվում է էներգետիկ աղքատություն:

Ասուլիսի բանախոսների համոզմամբ՝ այս և այլ հանգամանքները սպառնալիքներ են ստեղծում հետագա 10 տարիների համար։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը