Աշխարհ

16.06.2015 13:09


ԵԱՀԿ-ն անհանգստացած է Ադրբեջանի իշխանությունների գործողություններով

ԵԱՀԿ-ն անհանգստացած է Ադրբեջանի իշխանությունների գործողություններով

«Թուրան»–ի փոխանցմամբ՝ ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի ժողովրդավարության և մարդու իրավունքների հարցերով հանձնաժողովի ղեկավար Իզաբել Սանթոսը ողջունել է Ադրբեջանի իշխանությունների կողմից իրավապաշտպան Էմին Հուսեյնովին երկրից դուրս գալու թույլտվություն տալը՝ միաժամանակ նշելով դրա բացասական կողմը։

«Ցավալի է. քաղաքացիական հասարակության առաջնորդները ստիպված են լքել երկիրն իշխանությունների ճնշման տակ»,–ասել է Սանթոսը՝ հույս հայտնելով, որ դա պարզապես Ադրբեջանի կառավարության ժեստը չէ Եվրոպական խաղերի համապատկերին։

«Ադրբեջանը պետք է ազատ արձակի խղճի կալանավորներին ու քաղբանտարկյալներին, որոնց թվում՝ Ինթիգամ Ալիևին, Հադիջա Իսմայլովային, Ռասուլ Ջաֆարովին, Անար Մամեդլիին և Լեյլա Յունուսին»,-հավելել է Սանթոսը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը