Նիդեռլանդցի ռոքերը բռնել է իրեն նետված գարեջրով լի բաժակը (տեսանյութ)
Նիդեռլանդական «John Coffey» ռոք խմբի առաջատար Դևիդ Ահթեր դե Մոլենն ակրոբատական հնարք է ցուցադրել տեղական «Pinkpop» փառատոնում իր ելույթի ժամանակ։ Նա բռնել է իրեն նետված գարեջրով լի բաժակը՝ գրեթե չթափելով այն։
Կատարվածի մասին համացանցում հունիսի 13–ին տեղադրված տեսանյութը մոտ 3 մլն դիտում է հավաքել։
«Վեստի»–ի փոխանցմամբ՝ երգերից մեկի կատարումից հետո Դևիդը շարժվել է դեպի հանդիսատեսը, որը ձեռքերի վրա է պահել երգչին։ Մի քանի րոպե անց Մոլենին է նետվել գարեջրով լի պլաստիկե բաժակ։ Երկրպագուների ձեռքերի ափերին կանգնած երգիչն անհոգ շարժումով որսացել է այն,խմել խմիչքի մնացորդը, և ասես ոչինչ էլ չի եղել՝ դեն է նետել դատարկ բաժակը։
Նիդեռլանդցի երաժշտին գավաթը նետած երկրպագուն երդվում է, որ այդ քայլը նախապես ծրագրված չի եղել։
«Ամեն ինչ ինքնաբերաբար ստացվեց։ Ես չէի սպասում, որ Դևիդը կբռնի բաժակը։ Դա այնքան գեղեցիկ էր»,–պատմել է չներկայացած երկրպագուն՝ հավելելով, որ նոր գարեջուր է գնել նախորդը նետելուց հետո։
Հիշեցնենք՝ օրերս մեկ այլ հիշվող պատահար էր տեղի ունեցել համերգի ժամանակ, սակայն ոչ նման հաջող ավարտով. ավստրալական «5 Seconds of Summer»–ի կիթառահարի գլուխն այրվել էր ելույթի ժամանակ։
Նիդեռլանդցի ռոքերը բռնել է իրեն նետված գարեջրով լի բաժակը (տեսանյութ)
Նիդեռլանդական «John Coffey» ռոք խմբի առաջատար Դևիդ Ահթեր դե Մոլենն ակրոբատական հնարք է ցուցադրել տեղական «Pinkpop» փառատոնում իր ելույթի ժամանակ։ Նա բռնել է իրեն նետված գարեջրով լի բաժակը՝ գրեթե չթափելով այն։
Կատարվածի մասին համացանցում հունիսի 13–ին տեղադրված տեսանյութը մոտ 3 մլն դիտում է հավաքել։
«Վեստի»–ի փոխանցմամբ՝ երգերից մեկի կատարումից հետո Դևիդը շարժվել է դեպի հանդիսատեսը, որը ձեռքերի վրա է պահել երգչին։ Մի քանի րոպե անց Մոլենին է նետվել գարեջրով լի պլաստիկե բաժակ։ Երկրպագուների ձեռքերի ափերին կանգնած երգիչն անհոգ շարժումով որսացել է այն, խմել խմիչքի մնացորդը, և ասես ոչինչ էլ չի եղել՝ դեն է նետել դատարկ բաժակը։

7or.am