Թուրքիայի փոխվարչապետը չի բացառել կրկին խորհրդարանական ընտրություններ անցկացնելը
Թուրքիայի փոխվարչապետ ԲյուլենթԱրընչը չի բացառում, որ կրկին խորհրդարանական ընտրություններ կանցկացվեն: Թուրքական ԶԼՄ–ն նշում է, որ Արընչը վստահեցրել է՝ «Արդարություն և զարգացում» կուսակցությունն ամեն հնարավորը կանի կոալիցիոն կառավարություն ձևավորելու համար, բայց նաև չի բացառվում կրկին խորհրդարանական ընտրությունների անցկացումը։
Հիշեցնենք, որ հունիսի 7-ին Թուրքիայում անցկացված խորհրդարանական ընտրությունների ժամանակ «Արդարություն և զարգացում»–ը ստացել էրձայների 40.9 տոկոսը, Ժողովրդա–հանրապետական կուսակցությունը՝ 25 տոկոսը, «Ազգային շարժում» կուսակցությունը՝ 16.3 տոկոսը, Ժողովրդա–դեմոկրատական կուսակցությունը՝ 13.1 տոկոսը։
Թուրքիայի փոխվարչապետը չի բացառել կրկին խորհրդարանական ընտրություններ անցկացնելը
Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենթ Արընչը չի բացառում, որ կրկին խորհրդարանական ընտրություններ կանցկացվեն: Թուրքական ԶԼՄ–ն նշում է, որ Արընչը վստահեցրել է՝ «Արդարություն և զարգացում» կուսակցությունն ամեն հնարավորը կանի կոալիցիոն կառավարություն ձևավորելու համար, բայց նաև չի բացառվում կրկին խորհրդարանական ընտրությունների անցկացումը։
Հիշեցնենք, որ հունիսի 7-ին Թուրքիայում անցկացված խորհրդարանական ընտրությունների ժամանակ «Արդարություն և զարգացում»–ը ստացել էր ձայների 40.9 տոկոսը, Ժողովրդա–հանրապետական կուսակցությունը՝ 25 տոկոսը, «Ազգային շարժում» կուսակցությունը՝ 16.3 տոկոսը, Ժողովրդա–դեմոկրատական կուսակցությունը՝ 13.1 տոկոսը։
7or.am