Միջամտել է վիճաբանությանը, հարվածները դիպել են դեմքին
Հունիսի 14-ին՝ ժամը 12.55-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Նոր Նորքի շուկայի մոտ կռիվ է: Մեկնած օպերատիվ խմբին 1982 թ. ծնված Գագիկ Մ.-ն հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 12.50-ին, Նոր Նորքի 3-րդ զանգվածի շուկայի մոտ բանջարեղեն վաճառող ոմն Արմեն վիճաբանել է երկու անծանոթ տղաների հետ, ինքը միջամտել է վիճաբանությանը, որի ժամանակ անծանոթ տղաների հարվածները դիպել են իր դեմքին` պատճառելով վնասվածքներ: Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Արմենը 1978 թ. ծնված Արմեն Ս.-ն է, ով ներկայացել է բաժին և տվել բացատրություն: Կատարվում է հետաքննություն:
Միջամտել է վիճաբանությանը, հարվածները դիպել են դեմքին
Հունիսի 14-ին՝ ժամը 12.55-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Նոր Նորքի շուկայի մոտ կռիվ է:
Մեկնած օպերատիվ խմբին 1982 թ. ծնված Գագիկ Մ.-ն հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 12.50-ին, Նոր Նորքի 3-րդ զանգվածի շուկայի մոտ բանջարեղեն վաճառող ոմն Արմեն վիճաբանել է երկու անծանոթ տղաների հետ, ինքը միջամտել է վիճաբանությանը, որի ժամանակ անծանոթ տղաների հարվածները դիպել են իր դեմքին` պատճառելով վնասվածքներ:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Արմենը 1978 թ. ծնված Արմեն Ս.-ն է, ով ներկայացել է բաժին և տվել բացատրություն:
Կատարվում է հետաքննություն: