Աշխարհ

16.06.2015 10:50


Էստոնիայում մտադիր են հակառուսական պրոպագանդա անող հեռուստաալիք բացել

Էստոնիայում մտադիր են հակառուսական պրոպագանդա անող հեռուստաալիք բացել

Էստոնիայում պատրաստվում են հակառուսական պրոպագանդա անող հեռուստաալիք բացել։ Այս մասին հայտնում է «Վեստի»–ն՝ «Wall Street Journal»–ին հղումով։

Պարբերականի փոխանցմամբ՝ ալիքը նախատեսված է երկրի ռուսախոս լսարանի համար, որոնց մտադիր են նախ գրավել մայրենի լեզվով սերիալներով, այնուհետև լուրեր հեռարձակել, որոնք բխում են տեղական իշխանությունների շահերից։ Էստոնիայում ԱՄՆ դեսպանն արդեն խոստացել է աջակցել։

Ավելի վաղ էլ հայտնի էր դարձել նմանատիպ ռադիոկայանի ստեղծման մասին Ուկրաինայում։ Այդ տեղեկատվությունը ջրի երես դուրս եկավ, երբ «Կիբերբերկուտ» խումբը հրապարակեց ամերիկացի միլիարդատեր Ջորջ Սորոսի՝ կիևյան իշխանությունների հետ վարած գաղտնի նամակագրությունը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը