Աշխարհ

16.06.2015 10:27


ՌԴ ԱԳՆ–ն նախազգուշացրել է Եվրոպային

ՌԴ ԱԳՆ–ն նախազգուշացրել է Եվրոպային

ՌԴ ԱԳՆ–ն արձագանքել է ԱՄՆ–ի՝ Եվրոպայում ՆԱՏՕ–ի ռազմական տեխնիկայի պահեստներ տեղակայելու մասին տեղեկատվությանը։

Գերատեսչությունից հայտարարել են, որ «դա հաստատում է ԱՄՆ–ի՝ դաշնակիցների հետ փոխգործակցության մեջ լինելու փաստը, և այն, որ լրջորեն որոշել են վիժեցնել 1997թ. կնքված ՌԴ–ՆԱՏՕ հիմնարար ակտը, որով դաշինքը պարտավորվել է Ռուսաստանի սահմանների մոտ ռազմական ուժեր չկենտրոնացնել»։

ԱԳՆ–ից հույս են հայտնել, որ «բանականությունը կգերակշռի, և Եվրոպան կկարողանա խուսափել վտանգավոր հետևանքներ ունեցող նոր ռազմական դիմակայությունից»։

Ավելի վաղ ՌԴ ՊՆ–ից հայտնել էին, որ Ռուսաստանը համահունչ պատասխան կտա Արևելյան Եվրոպայում և Բալթյան երկրներում ԱՄՆ–ի և ՆԱՏՕ–ի ծանր սպառազինության տեղակայմանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը