«Ո՛չ թալանին». «ՀԾԿՀ-ն հնարավոր է՝ վաղը հայտարարի էլէներգիային հերթական ապօրինի թանկացման մասին»
Հարգելի՛ հայրենակիցներ,
Մեր կողմից նախապես կանխատեսված սցենարը իրականանում է: Իշխանության մունետիկ մարմինը՝ ՀԾԿՀ-ն, հնարավոր է՝ վաղը` 17.06.2015թ., հայտարարի էլեկտրաէներգիային հերթական ապօրինի թանկացման մասին: Մեր պահանջը չի փոխվել, այն է՝ ոչ մի լումա ավելի, և ներկայիս սակագնի նվազեցում: Եթե Սարգսյան Սերժը և Աբրահամյան Հովիկը անտեսեն ժողովրդի կողմից բարձրացված արդարացի պահանջը, ապա մենք, օգտվելով Սահմանադրությամբ մեզ տրված բոլոր իրավունքներից, կանցնենք պայքարի ավելի կտրուկ գործողությունների: «Ո՛չ Թալանին» նախաձեռնությունը կոչ է անում սույն թվականի հունիսի 19-ին՝ ժամը 18:30-ին, սկսած մարզերից, վերջացրած մայրաքաղաք Երևանով, լինել Ազատության հրապարակում, և միասին տեր կանգնենք մեր պահանջին։
«Ո՛չ թալանին». «ՀԾԿՀ-ն հնարավոր է՝ վաղը հայտարարի էլէներգիային հերթական ապօրինի թանկացման մասին»
Հարգելի՛ հայրենակիցներ,
Մեր կողմից նախապես կանխատեսված սցենարը իրականանում է: Իշխանության մունետիկ մարմինը՝ ՀԾԿՀ-ն, հնարավոր է՝ վաղը` 17.06.2015թ., հայտարարի էլեկտրաէներգիային հերթական ապօրինի թանկացման մասին:
Մեր պահանջը չի փոխվել, այն է՝ ոչ մի լումա ավելի, և ներկայիս սակագնի նվազեցում:
Եթե Սարգսյան Սերժը և Աբրահամյան Հովիկը անտեսեն ժողովրդի կողմից բարձրացված արդարացի պահանջը, ապա մենք, օգտվելով Սահմանադրությամբ մեզ տրված բոլոր իրավունքներից, կանցնենք պայքարի ավելի կտրուկ գործողությունների:
«Ո՛չ Թալանին» նախաձեռնությունը կոչ է անում սույն թվականի հունիսի 19-ին՝ ժամը 18:30-ին, սկսած մարզերից, վերջացրած մայրաքաղաք Երևանով, լինել Ազատության հրապարակում, և միասին տեր կանգնենք մեր պահանջին։
«Ո՛չ Թալանին» քաղաքացիական նախաձեռնություն