Ռուսական մի շարք լրատվամիջոցների փոխանցմամբ՝ հունիսի 15–ին՝ ուշ երեկոյան, 41 տարին չլրացած՝ մահացել է ռուս երգչուհի Ժաննա Ֆրիսկեն։ Այս տեղեկատվությունը հաստատել է երգչուհու հայրը՝ Վլադիմիր Բորիսովիչը։
Սարսափելի լուրը ցնցել է երգչուհու մտերիմներին ու երկրպագուներին, որոնք հավատացած էին, որ Ֆրիսկեն ապաքինվել է։
Հուղարկավորության վայրն ու ժամը դեռ հայտնի չեն։
Հիշեցնենք՝ 2013–ից Ժաննան պայքարում էր գլխի քաղցկեղի դեմ։ 2014–ի հունվարին երգչուհու երկրպագուները նրա բուժման համար 68 մլն ռուբլի հավաքեցին, որը, պարզվեց, նույնիսկ շատ էր. դրամական միջոցների մի մասն ուղղվեց քաղցկեղով հիվանդ երեխաների բուժմանը։
Ֆրիսկեի միակ որդին՝ Պլատոնը, 2 տարեկան է։Հուլիսի 8–ին երգչուհին կդառնար 41 տարեկան։
Մահացել է Ժաննա Ֆրիսկեն (տեսանյութ)
Ռուսական մի շարք լրատվամիջոցների փոխանցմամբ՝ հունիսի 15–ին՝ ուշ երեկոյան, 41 տարին չլրացած՝ մահացել է ռուս երգչուհի Ժաննա Ֆրիսկեն։ Այս տեղեկատվությունը հաստատել է երգչուհու հայրը՝ Վլադիմիր Բորիսովիչը։
Սարսափելի լուրը ցնցել է երգչուհու մտերիմներին ու երկրպագուներին, որոնք հավատացած էին, որ Ֆրիսկեն ապաքինվել է։
Հուղարկավորության վայրն ու ժամը դեռ հայտնի չեն։
Հիշեցնենք՝ 2013–ից Ժաննան պայքարում էր գլխի քաղցկեղի դեմ։ 2014–ի հունվարին երգչուհու երկրպագուները նրա բուժման համար 68 մլն ռուբլի հավաքեցին, որը, պարզվեց, նույնիսկ շատ էր. դրամական միջոցների մի մասն ուղղվեց քաղցկեղով հիվանդ երեխաների բուժմանը։
Ֆրիսկեի միակ որդին՝ Պլատոնը, 2 տարեկան է։ Հուլիսի 8–ին երգչուհին կդառնար 41 տարեկան։
7or.am