Հունիսի 15-ին, ժամը 16.18-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի Արմենակյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՀՆՓԱԻԿ փրկարարական ջոկատը:
Պարզվել է, որ Արմենակյան փողոցում «Պեժո» մակնիշի 34VU633 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել: Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը և ուղևորը (վերջիններիս ինքնությունը չի հաջողվել պարզել) հոսպիտալացվել են «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր, որտեղ նրանք հրաժարվել են բուժօգնությունից:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:
Արմենակյան փողոցում «Պեժո»–ն շրջվել է
Հունիսի 15-ին, ժամը 16.18-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի Արմենակյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՀՆՓԱԻԿ փրկարարական ջոկատը:
Պարզվել է, որ Արմենակյան փողոցում «Պեժո» մակնիշի 34VU633 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը և ուղևորը (վերջիններիս ինքնությունը չի հաջողվել պարզել) հոսպիտալացվել են «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր, որտեղ նրանք հրաժարվել են բուժօգնությունից:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: