Ի՞նչ է դիվերսիան, գնահատել դիվերսիոն գործունեությունը կանխողներին
2015թ. հունիսի 10-ին Արցախի Ազգային ժողովի նիստում իմ ելույթի ժամանակ ես քննադատեցի կառավարությանը Ազգային անվտանգության ծառայության վրա ծախսվող գումարների համար: Ելույթի այդ մասն այսպիսին էր. «Կառավարության այս ծրագրում խոսվում է պաշտպանունակության և զինված ուժերի մարտունակության պահպանման մասին: Այսօր մեր բանակը կարիք ունի բազմաթիվ պայմանագրային ծառայողների, այնինչ մենք մեզ շռայլություն ենք թույլ տալիս երկրում պահել անիմաստ ուժային կառույցներ: Միլիոնավոր դոլարներ ենք ծախսում Ազգային անվտանգության ծառայության պահպանման համար, երբ կարելի էր այդ գումարներն ու կադրային ռեսուրսն ուղղել սահմանների պաշտպանությանը: Սրա փոխարեն ունենք քարվաճառյան դիվերսիաների խայտառակ պատմությունը, դրանք կանխել չկարողացած ծառայություն:
Ի՞նչ է այսօր ԱԱԾ-ն: «Ֆեյսբուքում» ֆեյքերի բուծմամբ զբաղվող հաստատություն, որտեղ վատնում են հանրային միջոցները, իսկ իրենց ձախողումները պատճառաբանում Արցախի չճանաչվածությամբ: Ո՞ւմ է պետք սեփական քաղաքացիներին լրտեսող այս կառույցը: Ազգային անվտանգության հարցերը կարգավորվում են Օմարի և Մռավի գագաթներին, ոչ թե նախընտրական շրջանում սրան-նրան արջի ծառայություն մատուցելով: Հետևաբար, մենք պարտավոր ենք կրճատել այս կառույցի ծախսերը և փոխարենն ավելացնել բանակին տրվող գումարները»:
Ազգային անվտանգության ծառայության մասին իմ կարծիքը նախկինում ևս հնարավորություն եմ ունեցել հրապարակայնորեն հնչեցնելու և այդ մոտեցումների մեջ փոփոխություն չի եղել:
Այս ելույթին հաջորդեց Արցախի վարչապետի պատասխանը, որտեղ հիմնականում իմ դեմ հռետորական մեղադրանքներ էին հնչեցվում:
«Գոնե մեկ օր պետք է ազգային անվտանգության համար ծառայած լինել, որ Դուք իրավունք վաստակեք խոսել ազգային անվտանգության ծառայության կամ էլ պաշտպանության մասին։ Գոնե պետք է հասկանալ՝ ինչ է դիվերսիան, ինչ է դիվերսանտը, և ինչպես կարելի է դիվերսանտի դեմ պայքարել: Եվ եթե չգիտենք՝ ինչ է դա, և ինչպես պետք է դրա դեմ պայքարել, պետք չէ դրա մասին խոսել»:
Մի կողմ դնենք, որ ես երկու տարի ծառայել եմ դիվերսիոն-հետախուզական խմբում, և առնվազն տեսականորեն ծանոթ եմ քննարկվող նյութին: Վարչապետի պատասխանից ստացվեց, որ Կառավարությունում լավ են տեղյակ, թե ինչ են դիվերսիան և դրա դեմ պայքարը: Այդ դեպքում ինչո՞վ է բացատրվում դիվերսիայի դեմ պայքարող կամ մարտական առաջադրանք կատարող հատուկ նշանակության հետախուզական խմբերի պայմանագրային զինծառայողների անբավարար վարձատրությունը: Վերջին տարիներին թշնամու դիվերսիոն ակտիվությունը զսպող այս կարևոր ստորաբաժանումների զինծառայողները կարիք ունեն ավելի մեծ ուշադրության և աշխատավարձի առնվազն կրկնակի բարձրացման: Ես դա առաջարկել եմ անել ԱԱԾ-ին տրվող գումարների կրճատման հաշվին, դիվերսիայի «գիտակները» միգուցե այլ գումարներ գտնեն:

Հայկ Խանումյան
Արցախի Հանրապետության ԱԺ պատգամավոր