Տնտեսական

15.06.2015 16:39


Վ. Սաֆարյան. «Կառավարության մեղքով է ՀԷՑ-ում առաջացել պարտքը»

Վ. Սաֆարյան. «Կառավարության մեղքով է ՀԷՑ-ում առաջացել պարտքը»

«Հայրենական ապրանք արտադրողների միությունը» վստահ է, որ էլեկտրաէներգիայի թանկացումը բացասական ազդեցություն կունենա ապրանքների իրացվելիության վրա: Այս մասին այսօր հրավիրված ասուլիսում հայտարարել է միության նախագահ Վազգեն Սաֆարյանը։ Նա նշել է, որ էլեկտրաէներգիայի սակագները ԵՏՄ երկրներում Հայաստանից ցածր են, և այդ պայմաններում հայաստանյան ապրանքները լինելու են անմրցունակ:

Վ. Սաֆարյանը նաև մտահոգություն է հայտնել, որ ՀԷՑ-ի կորուստները չափազանցված են։

–ՀԷՑ-ին էժան հոսանքի աղբյուր ցույց տալու և աշխատելու փոխարեն Հայաստանի իշխանությունները գնում են հետևանքների հետևից։ ՀԷՑ-ը նշում է, որ 2013թ. ԱԷԿ–ը 88 օր պարապուրդի է մատնվել, և ստիպված են եղել թանկ գնով էլէներգիա գնել Հրազդանի ՋԷԿ-ից: Այս պարագայում Կառավարության մեղքով է ՀԷՑ-ում առաջացել 23.4 միլիարդ դրամի պարտքը: Կառավարությունը պետք է իր գործառույթների և շքեղ մեքենաների ծախսերով փոխհատուցի այդ պարտքը՝ կրճատելով ավելորդ գործուղումների ծախսերը,–ասել է Վ. Սաֆարյանը,–պարտադի՞ր է, որ բոլոր փոխնախարարները մեքենաներ ու քարտուղարուհիներ ունենան։ Թող կրճատեն դրանք, թող խնայողություններ անեն:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը