Աշխարհ

15.06.2015 20:15


Բեռնատարի հետ բախումից փրկված չինացին մնացել է գերանների տակ (տեսանյութ)

Բեռնատարի հետ բախումից փրկված չինացին մնացել է գերանների տակ (տեսանյութ)

Անհաջողության ապշեցուցիչ դեպք է պատահել Չինաստանի հարավարևելյան Չժեցյան մարզի բնակչի հետ՝ ավարտվելով ողբերգությամբ։ Ընկնելով բեռնատարի անիվների տակ՝ չինացին վեր է կացել, այնուհետև հայտնվել է գերանների տակ։

Ինչպես գրում է «fapnews.ru»–ն, դեպքը տեղի է ունեցել Ցզինխուա քաղաքում։ Անկառավարելի բեռնատարը կարմիր լույսի տակ մեծ արագությամբ թռել է խաչմերուկ, որտեղ, բախվելով սկուտերին, շուռ է եկել։ Բեռնատարի թափքից գերաններ են գլորվել փողոցի երթևեկելի հատված՝ ծածկելով նաև սկուտերից ընկած տարեց տղամարդուն։

Մոտեցած անցորդները շտապել են փրկել տղամարդու կյանքը, սակայն երկու ժամ անց գերանների տակից դուրս են բերել նրա անշնչացած մարմինը։

ՃՏՊ–ի պատճառները, «Sina»–ի փոխանցմամբ, դեռ հայտնի չեն, սակայն բեռնատարի վարորդը պնդում է, որ կորցրել է վերահսկողությունը մեքենայի նկատմամբ ողբերգությունից երեք րոպե առաջ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը