Քաղաքական

15.06.2015 15:47


Գ. Սահակյան. «Բիբինի հայտարարությունները՝ գորշ և անիմաստ»

Գ. Սահակյան. «Բիբինի հայտարարությունները՝ գորշ և անիմաստ»

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ գլխավոր տնօրեն Եվգենի Բիբինի մեղադրանքներն՝ ուղղված ՀՀ իշխանություններին, համարում է գորշ և անիմաստ։ Այս մասին նա լրագրողներին ասել է այսօր՝ հավելելով, որ «կշռելի կլիներ ոչինչ չասելը, քան նման կերպ ասելը»։

Ինչ վերաբերում է խորհրդարանական լսումներին Բիբինի չգալուն, Գ.Սահակյանն ընդգծել է.

Երկնչելուց չեկավ՝ ասելիքը հիմնավորելու անկարողության պատճառով։

Հոսանքի թանկացումն էլ նա անխուսափելի է համարում՝ կապված դրամ-դոլար փոխհարաբերությունների հետ, ինչպես, օրինակ, միսը կամ կաթն է թանկանում։

Գ. Սահակյանը նաև հայտարարել է, թե իրենց տանը միայն մեկ սենյակի լույսն է վառում. ափսոսում է, ոչ թե խնայում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը