Լրահոս

15.06.2015 14:55


Գյումրիում ռուս զինծառայողին սպանել են կենցաղային վեճի պատճառով

Գյումրիում ռուս զինծառայողին սպանել են կենցաղային վեճի պատճառով

Գյումրիում ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող Իվան Նովիկովի սպանության պատճառը համածառայակցի հետ կենցաղային վեճն է։ Այժմ նա ձերբակալվել է և խոստովանական ցուցմունքներ է տալիս։ Ինչպես գրում է «ТАСС»–ը, այս մասին հայտնել են Հարավային ռազմական շրջանի մամուլի ծառայությունից։

«Դեպքի վայրում աշխատում է Հարավային ռազմական շրջանի քննչական խումբը»,–հավելել են մամուլի ծառայությունից։

Հիշեցնենք, որ հունիսի 15-ի առավոտյան Գյումրիի Մայր Հայաստան հուշարձանի մոտակայքում հայտնաբերվել էր ռուս զինծառայող Իվան Նովիկովի դին՝ կտրող-ծակող առարկայով պատճառված վնասվածքի հետքերով։

Սպանության դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ։

Դեպքի վայր են մեկնել ՀՀ ՔԿ հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության ՀԿԳ քննիչները։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը