Աշխարհ

15.06.2015 20:37


Ճապոնացի գրագիրը 15 մետր հեռու է թքել կեռասի կորիզը

Ճապոնացի գրագիրը 15 մետր հեռու է թքել կեռասի կորիզը

Ճապոնիայի Սագաե քաղաքում կեռասի կորիզները թքելու միջազգային մրցումներ են անցկացվել, որոնք Գինեսի ռեկորդների գիրքն են անցել մասնակիցների խոշոր թվաքանակով։

Մրցությունն անցկացվել է երեք կարգով՝ ընդհանուր, կանանց և երեխաների։ Մասնակիցներին թույլ է տրվել կատարել մարմնի տարբեր շարժումներ, թքել վազելով և այլն։

Օրվա ռեկորդ է սահմանել Տոկիոյի ընկերություններից մեկի 24–ամյա աշխատակիցը՝ կորիզը թքելով մինչև 15,2 մետր։ Այդուհանդերձ, գրանցված արդյունքը չի գերազանցել Ճապոնիայի նախորդ ռեկորդը՝ 17,83, որը սահմանվել է մի քանի տարի առաջ նույն մրցույթում։

«Վեստի»–ի տեղեկացմամբ՝ մրցույթի արտասահմանցի մեծաթիվ մասնակիցների թվում նաև տեղական ինստիտուտի՝ ՌԴ–ից եկած ուսանողներ են եղել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը