Աշխարհ

15.06.2015 18:50


Զենք արտադրող ամերիկյան ընկերությունն իրեն սնանկ է հայտարարել

Զենք արտադրող ամերիկյան ընկերությունն իրեն սնանկ է հայտարարել

Աշխարհահռչակ «Colt Defense LLC» ընկերությունը, որը 179 տարի շարունակ զենք է արտադրում, կիրակի երեկոյան դիմել է ԱՄՆ-ի Դելավեր նահանգի դատարան՝ սնանկ ճանաչվելու դիմումով:

Ինչպես տեղեկացնում է «The Wall Street Journal»-ը, ընկերության ֆինանսական խնդիրները կապված են զենքի պահանջարկի նվազեցման և պետպատվերների իրականացման հետաձգումների հետ:

Նշվում է, որ այսօրվա դրությամբ՝ «Colt Defense»-ի ակտիվների արժեքը կազմում է մոտ 500 մլն դոլար, ինչը շատ մոտ է ընկերության պարտքի գումարի չափին: Ընկերության գլխավոր տնօրեն Քիթ Մեյբը հայտարարել է, որ չնայած ստեղծված իրավիճակին՝ «Colt Defense»-ը շարունակում է մնալ բաց բիզնեսի համար: Աղբյուրի փոխանցմամբ՝ «Colt»-ին արդեն հաջողվել է պայմանավորվել հիմնական ներդրողների հետ ֆինանսավորումը շարունակելու հարցով։ Զենք արտադրողը հույս է հայտնել, որ վերակազմավորումից հետո ընկերությանը կհաջողվի դուրս գալ այս իրավիճակից։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը