Հունիսի 11-ին՝ ժամը 23.20-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի ծառայողները մոտեցել են Երևանի Արշակունյաց պողոտայի և Ներքին Շենգավիթի 16-րդ փողոցների խաչմերուկին, որտեղ վթարված «Օպել Վեկտրա» և «Հունդայի» մակնիշի ավտոմեքենաների վարորդները վիճաբանում էին իրար հետ: Պարզվել է, որ 1991 թ. ծնված Գուրգեն Խ.-ն «Հունդայի» ավտոմեքենայի առջևի անվաթևով դիտավորյալ հարվածել է նշված վայրում կայանված, 1991 թ. ծնված Տիգրան Հ.-ին պատկանող «Օպել» մակնիշի ավտոմեքենայի անվաթևին, իսկ Տիգրան Հ.-ն դիտավորյալ հարվածել և կոտրել է «Հունդայի» ավտոմեքենայի դիմապակին, դռան ապակին և հետևի հողմապակին: Նույն օրը, ժամը 01.30-ին, նշված վայրից Տիգրան Հ.-ն և Գուրգեն Խ.-ն բերման են ենթարկվել բաժին, որոնք հրաժարվել են հաղորդում տալուց: Վնասի չափը պարզվում է: Նշանակվել է ապրանքագիտական փորձաքննություն: Հունիսի 13-ին՝ ժամը 12.45-ին, Գուրգեն Խ.-ի եղբայրը` 1988 թ. ծնված Արտուշ Խ.-ն, հաղորդում է տվել, որ նույն վիճաբանության ժամանակ Տիգրան Հ.-ն ավտոմեքենայի բանալի-գործիքով հարվածել է իր ուսին և պատճառել վնասվածք: Նշանակվել է ԴԲՓ: Կատարվում է հետաքննություն:
Ավտոմեքենաներով դիտավորյալ բախվել են և վիճաբանել
Հունիսի 11-ին՝ ժամը 23.20-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի ծառայողները մոտեցել են Երևանի Արշակունյաց պողոտայի և Ներքին Շենգավիթի 16-րդ փողոցների խաչմերուկին, որտեղ վթարված «Օպել Վեկտրա» և «Հունդայի» մակնիշի ավտոմեքենաների վարորդները վիճաբանում էին իրար հետ:
Պարզվել է, որ 1991 թ. ծնված Գուրգեն Խ.-ն «Հունդայի» ավտոմեքենայի առջևի անվաթևով դիտավորյալ հարվածել է նշված վայրում կայանված, 1991 թ. ծնված Տիգրան Հ.-ին պատկանող «Օպել» մակնիշի ավտոմեքենայի անվաթևին, իսկ Տիգրան Հ.-ն դիտավորյալ հարվածել և կոտրել է «Հունդայի» ավտոմեքենայի դիմապակին, դռան ապակին և հետևի հողմապակին:
Նույն օրը, ժամը 01.30-ին, նշված վայրից Տիգրան Հ.-ն և Գուրգեն Խ.-ն բերման են ենթարկվել բաժին, որոնք հրաժարվել են հաղորդում տալուց:
Վնասի չափը պարզվում է:
Նշանակվել է ապրանքագիտական փորձաքննություն:
Հունիսի 13-ին՝ ժամը 12.45-ին, Գուրգեն Խ.-ի եղբայրը` 1988 թ. ծնված Արտուշ Խ.-ն, հաղորդում է տվել, որ նույն վիճաբանության ժամանակ Տիգրան Հ.-ն ավտոմեքենայի բանալի-գործիքով հարվածել է իր ուսին և պատճառել վնասվածք:
Նշանակվել է ԴԲՓ:
Կատարվում է հետաքննություն: