Հայտնել է, թե վնասվածքները ստացել է ծառից վայր ընկնելու հետևանքով
Հունիսի 13-ին՝ ժամը 16.20-ին, ոստիկանության Արմավիրի բաժնից Մեծամորի բաժնում հաղորդում է ստացվել, որ «աջ ակնակապճի շրջանի կապտուկ, քթի կոտրվածք՝ հարցականով» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել Վրաստանի քաղաքացի, 1996 թ. ծնված Արտակ Թ.-ն և հայտնել, որ վնասվածքները ստացել է իրենց բակում` ծառից վայր ընկնելու հետևանքով: Նյութերի նախապատրաստման ընթացքում տեղեկություն է ստացվել, որ հունիսի 12-ին՝ ժամը 11.30-ի սահմաններում, Զարթոնք գյուղի ճանապարհին, վիճաբանության ժամանակ, 1999 թ. ծնված Էդգար Մ.-ն բռունցքով հարվածել է Արտակ Թ.-ի քթին` պատճառելով վնասվածք: Էդգար Մ.-ն հրավիրվել է ոստիկանության Մեծամորի բաժին և տվել խոստովանական բացատրություն: Նշանակվել է ԴԲՓ: Կատարվում է հետաքննություն:
Հայտնել է, թե վնասվածքները ստացել է ծառից վայր ընկնելու հետևանքով
Հունիսի 13-ին՝ ժամը 16.20-ին, ոստիկանության Արմավիրի բաժնից Մեծամորի բաժնում հաղորդում է ստացվել, որ «աջ ակնակապճի շրջանի կապտուկ, քթի կոտրվածք՝ հարցականով» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել Վրաստանի քաղաքացի, 1996 թ. ծնված Արտակ Թ.-ն և հայտնել, որ վնասվածքները ստացել է իրենց բակում` ծառից վայր ընկնելու հետևանքով:
Նյութերի նախապատրաստման ընթացքում տեղեկություն է ստացվել, որ հունիսի 12-ին՝ ժամը 11.30-ի սահմաններում, Զարթոնք գյուղի ճանապարհին, վիճաբանության ժամանակ, 1999 թ. ծնված Էդգար Մ.-ն բռունցքով հարվածել է Արտակ Թ.-ի քթին` պատճառելով վնասվածք:
Էդգար Մ.-ն հրավիրվել է ոստիկանության Մեծամորի բաժին և տվել խոստովանական բացատրություն:
Նշանակվել է ԴԲՓ:
Կատարվում է հետաքննություն: