Լրահոս

15.06.2015 12:00


Կրակոցներ Աշտարակ քաղաքի «Թուրքի քուչա» կոչվող թաղամասում

Կրակոցներ Աշտարակ քաղաքի «Թուրքի քուչա» կոչվող թաղամասում

«SHAMSHYAN.com»-ի տեղեկություններով՝ հունիսի 13-ին ծեծկռտուք և կրակոցներ են հնչել Աշտարակ քաղաքում: Այդ օրը՝ ժամը 15:30-ի սահմաններում, «Թուրքի քուչա» կոչվող՝ Վ. Պետրոսյան և Նարեկացի փողոցների խաչմերուկում, վիճաբանություն է տեղի ունեցել եղբայրներ, Աշտարակ քաղաքի Թումանյան փողոցի բնակիչներ, 39-ամյա Վաչե Մովսիսյանի, 41-ամյա Վահե Մովսիսյանի, Սուրեն Մովսիսյանի, ում ծննդյան թիվը ճշտվում է, և Աշտարակ քաղաքի Բարեկամության փողոցի բնակիչ, 51-ամյա Արսեն Խաչատրյանի, Արագածոտնի մարզի Փարպի գյուղի բնակիչ, 32-ամյա Մարտին Մովսիսյանի, Աշտարակ քաղաքի Եղբայրության փողոցի բնակիչ, 27-ամյա Արման Մուրադյանի միջև:

Վիճաբանությունը տևել է մոտ 20 րոպե, որի ընթացքում Մ. Մովսիսյանը իր մոտ եղած ՍԿՍ տիպի 7.62 տ/չ-ի հրազենով կրակոցներ է արձակել:

Կայքը հայտնում է, որ կռվի մասնակիցներից Ա. Խաչատրյանը աշխատում է Աշտարակ քաղաքի «ՋՕԸ» գործադիր տնօրեն:

Մանրամասները՝ «SHAMSHYAN.com»–ում։

Այս խորագրի վերջին նյութերը