Լրահոս

15.06.2015 11:18

Վրաստանում ջրհեղեղի զոհերի թվում հայեր կան

Վրաստանում ջրհեղեղի զոհերի թվում հայեր կան

Թբիլիսիում տեղի ունեցած ջրհեղեղի զոհերի թվում նաև հայեր կան: ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը հայտնել է, որ նախնական տեղեկություններով՝ նրանք կա՛մ Վրաստանի քաղաքացի են, կա՛մ երկքաղաքացի։

Տ. Բալայանը «Թվիթթերի» իր միկրոբլոգում գրել է. «Մեր վրաց ընկերների հետ սգում ենք Վրաստանում տեղի ունեցած ջրհեղեղի զոհերի հիշատակը: Վիրավորներին շուտափույթ ապաքինում ենք մաղթում: Հայաստանը պատրաստ է օգնել»:

Նշենք, որ, որոշ տեղեկություններով, զոհված հայերը երկուսն են՝ քույրեր։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։