Վարշավան հաստատել է Արևելյան Եվրոպայում ծանր սպառազինություն տեղակայելու ԱՄՆ ծրագիրը (տեսանյութ)
«Վեստի»–ի փոխանցմամբ՝ Վարշավան հաստատել է ԱՄՆ ծրագրերը՝ Արևելյան Եվրոպայում ծանր սպառազինություն տեղակայելու վերաբեյալ։
Սկզբում այդ մասին հայտնել էր «The New York Times»–ը՝ Պենտագոնի իր անանուն աղբյուրին հղումով։ Լրագրողների տվյալներով՝ Վաշինգտոնը մտադիր է Մերձբալթիկայում, Լեհաստանում, Ռումինիայում և շարք այլ երկրներում տանկեր, զրահափոխադրիչներ և ծանր հրետանի տեղակայել։ Բացի այդ, նշված վայրերում ծրագրվում է նաև մոտ 5 հազզինվորական բնակեցնել։
Նման սպառազինության մատակարարմանն արդեն հավանություն է տվել Լիտվան։
Աղբյուրը նշում է, որ ռազմական խմբավորումների ուժեղացման մասին տեղեկատվությունը հայտնվել է Բալթիկայում ներկայումս անցկացվող ՆԱՏՕ–ի զորավարժությունների համապատկերին, որոնցում ներգրավված են կազմակերպության 14 անդամ–երկրների 49 նավ և 61 ինքնաթիռ։ Մանևրներն անցկացվում են նաև ցամաքում՝ Շվեդիայում, Գերմանիայում և Լեհաստանում։
Միացյալ հրամանատարության խոսքերով՝ զորավարժությունների նպատակն է ընդգծել Բալթյան տարածաշրջանի անվտանգության համակարգում ռազմածովային ուժերի դերակատարությունը։
Վարշավան հաստատել է Արևելյան Եվրոպայում ծանր սպառազինություն տեղակայելու ԱՄՆ ծրագիրը (տեսանյութ)
«Վեստի»–ի փոխանցմամբ՝ Վարշավան հաստատել է ԱՄՆ ծրագրերը՝ Արևելյան Եվրոպայում ծանր սպառազինություն տեղակայելու վերաբեյալ։
Սկզբում այդ մասին հայտնել էր «The New York Times»–ը՝ Պենտագոնի իր անանուն աղբյուրին հղումով։ Լրագրողների տվյալներով՝ Վաշինգտոնը մտադիր է Մերձբալթիկայում, Լեհաստանում, Ռումինիայում և շարք այլ երկրներում տանկեր, զրահափոխադրիչներ և ծանր հրետանի տեղակայել։ Բացի այդ, նշված վայրերում ծրագրվում է նաև մոտ 5 հազ զինվորական բնակեցնել։

7or.am