Լրահոս

14.06.2015 21:40


Զաքարյան եղբայրների մայրը՝ Տիգրան Խաչատրյանի մասին. «Կազմակերպիչը որպես վկա՞ է ներկայանում»

Զաքարյան եղբայրների մայրը՝ Տիգրան Խաչատրյանի մասին. «Կազմակերպիչը որպես վկա՞ է ներկայանում»

Սդղի գյոլում Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու՝ Տիգրան Խաչատրյանի մասնակցությամբ ծեծկռտուքից աչքի տեսողությունը կորցրած Հարութ Զաքարյանին Մոսկվայի բժիշկները դեռ ոչ մի դրական առաջընթաց չեն խոստանում: Զաքարյան եղբայրների մայրը՝ Անահիտ Գալստյանը, «Aravot.am»-ի հետ զրույցում անդրադառնալով մարզպետի խորհրդական Վոլոդյա Հովհաննիսյանի պնդումներին, թե «Նա ոչ մի ծանր վիճակում էլ չէ, տեսողությունն էլ չի կորցրել: Այդ բոլոր լուրերը իրականությանը չեն համապատասխանում, իսկ մարզպետի որդի Տիգրան Խաչատրյանն էլ կատարվածի հետ կապ չունի», զայրացավ. «Բա էդ ամենն ո՞վ է կազմակերպել, եթե ինքը էնտեղ չի եղել, ո՞վ է էնտեղ եղել, ոնց՝ էնտեղ չի եղել, ո՞նց կարելի է նման բաներ ասել: Մարզպետի տղան հիմա որպես վկա՞ է ներկայանում, ո՞նց թե՝ որպես վկա. կազմակերպիչը որպես վկա՞ է ներկայանում»:

Մանրամասները՝ «Aravot.am»–ում։

Այս խորագրի վերջին նյութերը