Հունիսի 14-ին, ժամը 08.11-ին ՏԿԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավիթ-Բեկ փողոցում` «Թոխմախի» գերեզմանատան խաչմերուկում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՀՆՓԱԻԿ փրկարար ջոկատը:
Դեռևս չբացահայտված հանգամանքներում «Մերսեդես» մակնիշի 34VD302 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ` Է. Ա., ծնվ.1988թ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից շրջվելով բախվել գազատար խողովակին, այնուհետև Դավիթ-Բեկ փողոցի թիվ 51 հասցեի մոտակայքում գտնվող ծաղկի սրահի պատին:
Մինչ հրշեջ-փրկարարների դեպքի վայր հասնելը վարորդ Ե.Ա.-ն ինքնուրույն դուրս է եկել ավտոմեքենայից. հոսպիտալացման անհրաժեշտություն չի առաջացել:
Հրշեջ-փրկարարները ժամանակավորապես դադարեցրել են գազի խողովակի արտահոսքը և հոսանքազրկել ավտոմեքենան:
«Թոխմախի» գերեզմանատան խաչմերուկում «Մերսեդես»–ը ծաղկի սրահի պատին