Երևան-Մեղրի ավտոճանապարհին «Տոյոտա»–ն գլորվել է ձորը
Հունիսի 13-ին, ժամը 16.12-ին ՏԿԱԻՆ–ում տեղեկատվություն է ստացվել, որ Մ2 միջպետական ավտոճանապարհի Երևան-Մեղրի 168-րդ կմ-ի մոտակայքում ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՄՃԿԿ օպերատիվ խումբը: Դեռևս չբացահայտված հանգամանքներում «Տոյոտա» մակնիշի 93TSS333 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ՝ Վ. Ա.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը (մոտ 25 մ). տուժածներ չկան: Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել և գազազրկել են ավտոմեքենան, դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված, և օգնել տեղափոխել ավտոքարշակի վրա:
Երևան-Մեղրի ավտոճանապարհին «Տոյոտա»–ն գլորվել է ձորը
Հունիսի 13-ին, ժամը 16.12-ին ՏԿԱԻՆ–ում տեղեկատվություն է ստացվել, որ Մ2 միջպետական ավտոճանապարհի Երևան-Մեղրի 168-րդ կմ-ի մոտակայքում ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՄՃԿԿ օպերատիվ խումբը:
Դեռևս չբացահայտված հանգամանքներում «Տոյոտա» մակնիշի 93TSS333 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ՝ Վ. Ա.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը (մոտ 25 մ). տուժածներ չկան:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել և գազազրկել են ավտոմեքենան, դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված, և օգնել տեղափոխել ավտոքարշակի վրա: