Լրահոս

13.06.2015 22:10


Հայաստան-Պորտուգալիա՝ 2:3 (տեսանյութ)

Հայաստան-Պորտուգալիա՝ 2:3 (տեսանյութ)

Այսօր Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայացավ Եվրոպայի 2016թ. առաջնության ընտրական փուլի Հայաստան-Պորտուգալիա հանդիպումը։

Ընտրական այդ փուլի 5-րդ խաղում Հայաստանի հավաքականը սեփական հարկի տակ 2:3 հաշվով պարտվեց I խմբի առաջատարին՝ Պորտուգալիայի ընտրանուն:

Առաջին գոլի հեղինակը Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Մարկոս Պիզելին դարձավ, ով մոտ 30մ. հեռավորությունից գնդակն ուղարկեց հակառակորդի դարպասը:

Այնուհետև հաշիվը հավասարեցրեց Ռոնալդուն՝ իրացնելով 11 մետրանոց հարվածը:

Ռոնալդուն հաջորդ գնդակը Բերեզովսկու դարպաս ուղարկեց արդեն երկրորդ խաղակեսին։ Իսկ հետո, հեռու տարածությունից դարձավ հեթ-տրիկի հեղինակ։

Հաշիվը կրճատել հաջողվեց Հրայր Մկոյանին։

Հանդիպումն ավարտվեց 2:3 հաշվով՝ հօգուտ Պորտուգալիայի։

Հայաստանի հավաքականը մրցաշարային աղյուսակը եզրափակում է 1 միավորով:

7or.am

Հ.Գ.։ Ուշագրավ միջադեպ է տեղի ունեցել ֆուտբոլային հանդիպման ժամանակ։ Խաղադաշտ է մտել քաղբանտարկյալ Շանթ Հարությունյանի որդին, ով ձեռքին ուներ անգլերեն լեզվով գրված «Ազատություն Շանթ Հարությունյանին» պաստառը։

Ոստիկաններին մեծ դժվարությամբ հաջողվեց դաշտից հեռացնել Շահենին։ Պարզվեց, նա մեր հավաքականի անդամ մի քանի ֆուտբոլիստից ավելի արագավազ է։ Ոստիկանները նրան բռնելու փորձի ժամանակ վայր էին ընկնում ու չէին կարողանում մի քանի հոգով կանգնեցնել խաղադաշտ մտած ֆորմալ կարգազանցին։ Միայն Շահենն ինքը վերջում գետնին պառկեց, ինչն էլ հնարավորություն տվեց ոստիկաններին «հերոսաբար» նրան հեռացնել։

Այս խորագրի վերջին նյութերը