Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հաստատել է հռոմեական կաթոլիկ եկեղեցու պատրաստակամությունը՝ քննարկելու Զատկի նշման միասնական ամսաթվի հարցը, որպեսզի կաթոլիկներն ու ուղղափառներն այն նույն օրը տոնեն։
«Il Messaggero» պարբերականի փոխանցմամբ՝ ավելի վաղ այդ գաղափարի մասին բարձրաձայնել է նաև պապ Պավլոս VI–ը։
«Կաթոլիկն ու ուղղափառը հանդիպում են ու հարցնում իրար. «Քո Քրիստոսն արդեն հարություն առե՞լ է։ Իմը հաջորդ կիրակի է հառնելու»»,–մեջբերում է թերթը Ֆրանցիսկոսի խոսքերը։
Պոնտիֆիկոսի հավաստմամբ՝ կաթոլիկ եկեղեցին պատրաստ է հրաժարվել Զատկի հաշվարկի ներկա եղանակից, ըստ որի՝ այն տոնվում է գարնանային գիշերահավասարից հետո՝ լիալուսնին հաջորդող առաջին կիրակի օրը։
«Դեռ Պավլոս VI–ի ժամանակներից հռոմեական եկեղեցին պատրաստ է հստակ ամսաթիվ նշանակել Զատիկը տոնելու համար, որը նույն օրը կնշվի թե՛ Հռոմում, թե՛ Կոստնադնուպոլսում և թե՛ Մոսկվայում»,– Ֆրանցիսկոսի խոսքերն է իր հերթին մեջբերում «Corriere della Sera»–ն։
Հռոմի պապը կողմ է Զատկի նշման միասնական ամսաթվին

7or.am