Աշխարհ

13.06.2015 13:51


Դևիդ Գրոլը բեմից ընկնելով՝ կոտրել է ոտքը, բայց շարունակել է երգել (տեսանյութ)

Դևիդ Գրոլը բեմից ընկնելով՝ կոտրել է ոտքը, բայց շարունակել է երգել (տեսանյութ)

«Foo Fighters» ամերիկյան այլընտրանքային հայտնի ռոք խմբի մենակատար և կիթառահար Դևիդ Գրոլը Գյոտեբորգում համերգի ժամանակ վայր է ընկել բեմից և կոտրել ոտքը։

46-ամյա երաժիշտը վնասվածքը ստացել է համերգի երկրորդ երգի կատարման ժամանակ։

«BBC»–ն հայտնում է, որ չնայած վնասվածքին՝ Գրոլը խոստացել է իր երկրպագուներին շարունակել համերգը։

«Տիկնա՛յք և պարոնա՛յք, կարծում եմ՝ ես ուղղակի կոտրել եմ ոտքս։ Կարծում եմ՝ իրո՛ք կոտրել եմ... հիմա ես կգնամ հիվանդանոց, կբուժեմ ոտքս, հետո կվերադառնամ, և մենք կրկին կշարունակենք նվագել ձեզ համար»,–պատգարակի վրա պառկած՝ հայտարարել է Գրոլը։

Նրան տեղափոխել են հիվանդանոց, հանդիսատեսը մեկ ժամ սպասել է, և, իրոք, Գրոլը վերադարձել է և գիպս դրած ոտքով շարունակել երգել։

Երբ մենակատարը հիվանդանոցում է եղել, նրա խմբի երաժիշտները հանդիսատեսին զբաղեցրել են տարբեր երգերի քավրներ նվագելով։

Համերգի ավարտից հետո Գրոլը հրապարակել է իր կոտրած ոտքի ռենտգենի լուսանկարը։

7or.am


Այս խորագրի վերջին նյութերը