Լրահոս

13.06.2015 13:32


Ռոման Ամոյանը պարտվել է Ստեփան Մարյանյանին և հաղթել Ֆոննեսբեքին

Ռոման Ամոյանը պարտվել է Ստեփան Մարյանյանին և հաղթել Ֆոննեսբեքին

Բաքվում մեկնարկած Եվրոպական խաղերում Հայաստանը ներկայացնող հունահռոմեական ոճի ըմբիշ Ռոման Ամոյանը պարտվել է ռուսաստանցի մարզիկ Ստեփան Մարյանյանին։

Այնուհետև Ամոյանը պայքարել է դանիացի Ֆոննեսբեքի հետ և հաղթել 2-0 հաշվով։

Երեկոյան սպասվում է բրոնզե մեդալի համար պայքարը. Ամոյանի մրցակիցն ադրբեջանցի Մուխտարովն է լինելու:

Հիշեցնենք, որ այսօր առավոտյան 59 կգ քաշային կարգում Ռոման Ամոյանն առաջին մենամարտում 6:0 հաշվով հաղթել էր պորտուգալացի Ժոաու Քարվալյուին:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը