Աշխարհ

13.06.2015 19:00


ԱՄՆ–ում տղամարդը ողջ է մնացել հազար մեղվի խայթոցներից հետո

ԱՄՆ–ում տղամարդը ողջ է մնացել հազար մեղվի խայթոցներից հետո

ԱՄՆ Արիզոնայի բնակիչը ողջ է մնացել մոտ հազար մեղվի խայթոցներից հետո։ Այս մասին գրում է «Գազետա»–ն՝ «The Guardian»–ին հղումով։

Նշվում է, որ Քինգման քաղաքի ֆերմայի աշխատակիցը հոսպիտալացվել է մեղվի 500–1000 խայթոց ստանալուց հետո։

Տղամարդն անհանգստացրել է իր տան հետնամասում գտնվող փեթակը, որից հետո տասնյակ հազարավոր մեղուներ են հարձակվել նրա վրա։ Զայրացած մեղուներից ամերիկացին ազատվել է փախչելով ու մեքենայում պատսպարվելով։

Խայթոցներ են ստացել ևս երկու անցորդ, որոնք փրկել են փախչողին մահից։

«Մեղուներն այնքան շատ էին, որ, ժամանած փրկարարների խոսքերով, հոլիվուդյան սարսափ ֆիլմ էին հիշեցնում»,–պատմել է շրջանի ոստիկանապետը։

23 անգամ էլ խայթվել է պատահարի վայր կանչված արհեստավարժ մեղվապահը։ Նրա խոսքերով՝ մեղուների գրգռված պարսին հանդարտեցնելու համար մի քանի օր կպահանջվի։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը