Մեկնաբանություն

13.06.2015 13:26


Ալիևի կոմպլեքսները և խայտառակությունը

Ալիևի կոմպլեքսները և խայտառակությունը

Ալիևի ուզածը չստացվեց. Եվրոպայի առաջին օլիմպիական խաղերն Արևմուտքը քաղաքական առումով բոյկոտեց։ Իսկ դա նշանակում է, որ այն հսկայական գումարները, որոնք ծախսվել էին, և որոնք փորձ էր արվելու ծառայացնել Ալիևի գովաբանմանը, ջուրը լցվեցին։

Ի դեպ, շատ կոնտրաստային ստացվեց Օլիմպիական խաղերի բացման արարողությունը։

Այն ցույց տվեց, որ Ադրբեջանի սուլթանն ունի կոմպլեքսներ։ Առաջադեմ երևալու կոմպլեքսներ։

Այդ կոմպլեքսներից ձերբազատվելու և «պռադվինուտի» երևալու համար Բաքու էր հրավիրվել երգչուհի Լեդի Գագան, ում կատարմամբ հնչեց Ջոն Լենոնի հայտնի «Imagine» երգը։

Այդ երգի հնչեցումը ֆաշիստական գաղափարախոսությամբ առաջնորդվող Ադրբեջանի մայրաքաղաքում պարզապես խայտառակություն էր։

Հայտնի է, որ Ջոն Լենոնի «Imagine»–ը խաղաղության և սիրո հիմն է համարվում ամբողջ աշխարհում։ Պացիֆիզմի քարոզ անող երգի հնչեցումը Բաքվում, հետևաբար, ծաղր է ինչպես երգչի հիշատակի, այնպես էլ խաղաղասիրական գաղափարների նկատմամբ։

Մի խոսքով, Ադրբեջանում ուզում էին «պուպուշ» երևալ, բայց միայն ապուշություն ստացվեց։

Գևորգ Գևորգյան

Այս խորագրի վերջին նյութերը