ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանի հետ համատեղ այսօր մասնակցել է Կասյան փողոցին հարող հրապարակում գտնվող գյուղատնտեսական տոնավաճառի պաշտոնական բացման արարողությանը:
Տոնավաճառը կազմակերպվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության նախաձեռնությամբ և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ, որին մասնակցում են ՀՀ տարբեր մարզերը ներկայացնող գյուղացիական տնտեսություններ` սպառողներին ներկայացնելով բացառապես սեփական արտադրանքը:
Նախարարը շրջել է տոնավաճառում, գնումներ կատարել, զրուցել գյուղացիների և գնորդների հետ:
‹‹Այս տարի գյուղատնտեսական տոնավաճառներն ավելի շուտ են սկսել գործել, քանի որ տարին բերքառատ է և գյուղատնտեսական մթերքների նկատմամբ պահանջարկը մեծ է: Մի քանի շաբաթից կվերաբացվի երկրորդ տոնավաճառը, իսկ անհրաժեշտության դեպքում՝ հնարավորություն կա բացելու նաև երրորդը››,- իր խոսքում նշել է ՀՀ գյուաղտնտեսության նախարարը:
Նախարարի գնահատմամբ՝ նախորդ տարվա համեմատությամբ գները մատչելի են, տարին բերքառատ է և միտում կա գների ավելի նվազման:
Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանն էլ վստահեցրել է , որ ՀՀ գյուղատնտեսության նախարարության հետ համագործակցությունը կշարունակվի, և անհրաժեշտության դեպքում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ մայրաքաղաքում գյուղմթերքի տոնավաճառների համար կտրամադրվեն նոր տարածքներ:
Գյուղացիական տնտեսությունների մասնակցությունը տոնավաճառներին անվճար է: ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը տոնավաճառների մասնակիցներին անվճար տրամադրում է նաև հարմարավետ վրաններ, վաճառասեղաններ, կշեռքներ և սայլակներ:
Տոնավաճառն անցկացվում է 2011 թվականից և գործում է յուրաքանչյուր շաբաթ և կիրակի օրերին:
Մասնակցությունը տոնավաճառին թույլատրվում է միայն գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոնների (ԳԱՄԿ) կողմից տրված համապատասխան տեղեկանքների առկայության դեպքում, որոնք հավաստում են, որ վաճառքի ներկայացվող ապրանքը հանդիսանում է տվյալ մասնակցի սեփական արտադրանքը:
Տոնավաճառի տարածքում հասարակական կարգը և երթևեկությունը կարգավորում է ՀՀ ոստիկանությունը: Տոնավաճառի ավարտին կազմակերպվելու են տարածքի մաքրման աշխատանքներ:
ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և
Վերաբացվել է գյուղատնտեսական տոնավաճառը

հասարակայնության հետ կապերի բաժին