Գլխի փոխպատվաստում. ծրագրավորողը հանդիպել է վիրաբույժի հետ (տեսանյութ)
Ռուս ծրագրավորող Վալերի Սպիրիդոնովն ԱՄՆ–ումմասնակցել է նյարդավիրաբույժների և օրթոպեդների ամենամյա հանդիպմանը։
«Россия 24»–ը հայտնում է, որ 30-ամյա Վալերին տառապում է հազվագյուտ հիվանդությամբ, և այժմ, թեկուզ վտանգելով կյանքը, ցանկանում է դառնալ առաջին մարդը, ով գլխի փոխպատվաստման վիրահատության կենթարկվի։
Նրա խոսքերով՝ ինքը սիրում է գիտությունն ու առողջապահությունը։
«Եթե ինձ ամբողջությամբ հաջողվի փոխել մարմինս և ամեն ինչ լավ ընթանա, դա կօգնի ձերբազատվել սահմանափակումներից, որոնցով ես ապրում եմ այսօր»,–ասել է Վալերին։
Ծրագրավորողը հուսով է, որ վիրահատությունը թույլ կտա իրեն լինել ավելի անկախ, ինչը զգալիորեն կբարելավի իր կյանքը։
Գլխի փոխպատվաստում. ծրագրավորողը հանդիպել է վիրաբույժի հետ (տեսանյութ)
Ռուս ծրագրավորող Վալերի Սպիրիդոնովն ԱՄՆ–ում մասնակցել է նյարդավիրաբույժների և օրթոպեդների ամենամյա հանդիպմանը։

7or.am