Լրահոս

13.06.2015 20:22


Բռունցքով հարվածողին հայտնաբերել են

Բռունցքով հարվածողին հայտնաբերել են

Ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Երևանի Այգեստանի 10-րդ փողոցում, վիճաբանության ժամանակ, ոմն Խորեն բռունցքով հարվածել է 1982 թ. ծնված Էդգար Մ.-ի դեմքին և պատճառել վնասվածք:
Ոստիկանության Մարաշի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Խորենը 1998 թ. ծնված Խորեն Խ.-ն է, ով հունիսի 11-ին, ժամը 20.30-ին, ներկայացել է ոստիկանության Մարաշի բաժանմունք:
Կատարվում է քննություն:

Այս խորագրի վերջին նյութերը