Աշխարհ

13.06.2015 10:00


Եմենի հարցով ժնևյան բանակցությունները մեկ օրով հետաձգվել են

Եմենի հարցով ժնևյան բանակցությունները մեկ օրով հետաձգվել են

Եմենյան հակամարտության կարգավորման հարցով հունիսի 14–ին Ժնևում կայանալիք բանակցությունները մեկ օրով հետաձգվել են։

«Ժնևում Եմենի հարցով խորհրդակցությունների ժամացուցակում փոփոխություններ են կատարվել։ Եմենի պատվիրակություններից մեկը չնախատեսված հանգամանքների բերումով Ժնև կժամանի հունիսի 14–ի՝ կիրակի երեկոյան»,–«Գազետա»–ի փոխանցմամբ՝ ասված է ՄԱԿ գլխավոր քարտուղարի տարածած հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Եմենի հակամարտության բոլոր կողմերը հաստատել են իրենց մասնակցությունը ՄԱԿ նախաձեռնությամբ կայանալիք կոնֆերանսին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը