Կարծիք

13.06.2015 00:25


Բիբինը չէ՝ ով ուզում է՝ լինի, պետք է գործի այն կանոններով, որոնք թելադրվում են ամենավերևից, գողանալ ու կիսվել

Բիբինը չէ՝ ով ուզում է՝ լինի, պետք է գործի այն կանոններով, որոնք թելադրվում են ամենավերևից, գողանալ ու կիսվել

Զարմանալի է լսել մեղանդրանքներ՝ ուղղված առ ՀԷՑ ու Բիբին. մարդիկ արել են ուղիղ այնքան, որքան թույլ են տվել իշխանությունները։

Մի երկրում, որտեղ իշխանությունը փաթթած ունի օրենքը, իսկ պաշտամունքի առարկան փողն է (մոմ վառելներին ու խաչակնքվելներին չխաբնվեք։ Ինչքան շատ են մոմ վաոում եւ խաչակնքվում, այդքան շատ են գողացել), Բիբինը չէ՝ ով ուզում է՝ լինի, պետք է գործի այն կանոններով, որոնք թելադրվում են ամենավերևից, գողանալ ու կիսվել։

Ուղղակի, հիմա ստացվել է մի վիճակ, երբ գողոնը կիսելուց Բիբինի գործընկերը իրեն անպարկեշտ է պահում թալանի գծով կոլեգայի նկատմամբ, իբր, բանից տեղյակ չէ։ Սակայն թալանի գծով ռուս կոլեգան Վազգեն Խաչիկյանը չէ, որ ականջները կախ գնա նստի. չորով նակազատ է անում իր անպարկեշտ կոլեգային։

Համոզված եմ՝ ցանկության դեպքում մինչև վերջ կարող է փչացնել։ Կոմպրոմատների թղթապանակն ահագին հաստ է ու բովանդակալից:

Դերենիկ Մալխասյան

https://www.facebook.com/derenik.malkhasyan/posts/1048691321827433

Այս խորագրի վերջին նյութերը