Լրահոս

13.06.2015 08:08


Այսօր Հայաստան-Պորտուգալիա հանդիպումն է. տեղի է ունենալու միասնական երթ

Այսօր Հայաստան-Պորտուգալիա հանդիպումն է. տեղի է ունենալու միասնական երթ

Հայաստանի հավաքականի բոլոր երկրպագուներին «First Armenian Front»–ը այսօր՝ ժամը 16:30-ին, հրավիրում է Ֆրանսիայի հրապարակին կից Ֆիլհարմոնիայի առջև գտնվող Արամ Խաչատրյանի հուշարձանի մոտ՝ մասնակցելու երկրպագուների միասնական մեծ երթին՝ դեպի մարզադաշտ:

Բոլորին կոչ են անում գնալ Ազգային հավաքականի մարզաշապիկներով, իսկ ով չունի` հագնել կարմիր շապիկներ՝ մարզադաշտի տրիբունաները կարմիր ներկելու համար:

Եռագույնների, երկրպագման շարֆերի առկայությունը ցանկալի է: Երթի ընթացքում կվառվեն «ֆայերներ», իսկ բոլոր ցանկացողները կներկվեն եռագույնի գույներով:

Երթը կմեկնարկի 17:45–ին, խաղի սկիզբը 20:00-ին է:
7or.am

Այս խորագրի վերջին նյութերը