Աշխարհ

12.06.2015 16:45


Սթրոս Կանն արդարացվել է

Սթրոս Կանն արդարացվել է

Ֆրանսիական դատարանն արդարացրել է կավատության մեջ մեղադրվող Արժույթի միջազգային հիմնադրամի նախկին ղեկավար Դոմինիկ Սթրոս Կանին:

«Դատարանը ԱՄՀ ղեկավարին անմեղ ճանաչեց կավատության գործով»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասված է «Ֆրանսպրես» գործակալության հաղորդագրության մեջ։

Կավատության մասին գործի հետաքննությունը շարունակվում է արդեն երեք տարի: Հետաքննությունը կարծում է, որ 14 կասկածյալներ, այդ թվում՝ Սթրոս Կանը, Ֆրանսիայում եւ արտասահմանում երեկույթներ էին կազմակերպում մարմնավաճառների մասնակցությամբ, կամ մասնակցում էին նման երեկույթների:

Մանրամասները՝ «Արմենպրես»–ում։

Այս խորագրի վերջին նյութերը