Աշխարհ

12.06.2015 16:32


«Իմ ժեստը ոչ թե հետքայլ է, այլ քայլ առաջ». Մոլդովայի վարչապետը հրաժարական է տվել

«Իմ ժեստը ոչ թե հետքայլ է, այլ քայլ առաջ». Մոլդովայի վարչապետը հրաժարական է տվել

Մոլդովայի վարչապետ Կիրիլ Գաբուրիչը հրաժարական է տվել։ Այդ մասին նա հայտարարել է Քիշնևում կայացած մամուլի ասուլիսի ընթացքում:
«ՏԱՍՍ» գործակալության տեղեկացմամբ` Մոլդովայի վարչապետն ասել է, որ իր ժեստը ոչ թե հետքայլ է, այլ քայլ առաջ։

«Ես քաղաքական գործիչ չեմ, ես մենեջեր եմ։ Երկրի քաղաքական համակարգում փոփոխություններ են անհրաժեշտ»,- հայտարարել է նա, և հույս հայտնել, որ այդ քայլով ինքը հնարավորություն կտա նոր իշխող մեծամասնություն ձևավորել խորհրդարանում:

Գաբուրիչը մոլդովական կառավարությունը գլխավորում էր այս տարվա փետրվարից։

Աղբյուրը՝ «zham.am»

Այս խորագրի վերջին նյութերը