Լրահոս

12.06.2015 15:08


Ձերբակալվել է ոստիկանության Նոր Նորքի քրեական հետախուզության բաժնի պետը

Ձերբակալվել է ոստիկանության Նոր Նորքի քրեական հետախուզության բաժնի պետը

ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործով պաշտոնեական դիրքը չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու կասկածանքով ձերբակալվել է ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Նոր Նորքի քրեական հետախուզության բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Արմեն Ա.-ն:

Նախաքննությամբ պարզվել է, որ 2013թ. սեպտեմբերի 22-ին Տավուշի մարզի Աչաջուր գյուղի բնակիչ Կ. Ղ.-ի անձնական օգտագործման «Տոյոտա Քեմրի» մակնիշի ավտոմեքենան պայթեցնելու եղանակով վերջինիս նկատմամբ կատարվել է սպանության փորձ: Հիշյալ դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում Կ. Ղ.-ն հայտնել է, որ դա իր ընտանիքի նկատմամբ կատարված միակ ոտնձգությունը չէ, տեղեկացնելով, որ հիշյալ դեպքից շուրջ 6 ամիս առաջ դարձյալ նույն գյուղում ինքնաձիգի կրակահերթեր են արձակվել՝ այդ անգամ որդու վարած ավտոմեքենայի ուղղությամբ:

Նախաքննությամբ հիմնավորվել է, որ դեպքից անմիջապես հետո հիշյալ ժամանակահատվածում ոստիկանության Տավուշի մարզային վարչության Իջևանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետի պաշտոնը զբաղեցնող, ոստիկանության փոխգնդապետ Արմեն Ա.-ն, տեղեկացված լինելով, որ 2013 թվականի փետրվարի 25-ին Հ. Ղ.-ի նկատմամբ շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով` հրազենի գործադրմամբ սպանության փորձ է կատարվել, իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով` առանձնապես ծանր հանցագործության դեպքը սահմանված կարգով չի հաշվառել, հանցագործության դեպքը հաշվառումից թաքցնելու դիտավորությամբ հիշյալ ավտոմեքենայի զննության արձանագրությունում մտցնելով ակնհայտ կեղծ տեղեկություններ, չի արձանագրել ավտոմեքենայի թափքին առկա ակնհայտ հրազենային վնասվածքների հետքերը, որի հետևանքով դեպքի առթիվ նախապատրաստված նյութերը օրինական ընթացք չեն ստացել:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՔԾ

Այս խորագրի վերջին նյութերը