Անգլիացի հայտնի ֆուտբոլիստ Դևիդ Բեքհեմն առաջին անգամ կնկարահանվի ֆիլմում։
Արթուր թագավորի և Կլոր սեղանի ասպետների մասին բրիտանացի ռեժիսոր Գայ Րիչիի ժապավենը կինավարձույթում կհայտնվի 2016–ին։ 40–ամյա Բեքհեմը կմարմնավորի երկրորդական կերպարներից մեկին և կհայտնվի քարից Էքսքալիբուր թրի դուրս հանելու դասական տեսարանում։
Սա Րիչիի առաջին համագործակցությունը չէ ֆուտբոլիստի հետ։ 2013–ին նա գովազդային հոլովակներ է նկարահանել Բեքհեմի մասնակցությամբ։
Նույն թվականին էլ ֆուտբոլիստը հայտարարեց խաղային կարիերայի ավարտի մասին։
Բեքհեմը խաղացել է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ», իսպանական «Ռեալ», իտալական «Միլան», ամերիկյան «Լոս Անջելես Գալաքսի» և ֆրանսիական «Պարի Սեն–Ժերմեն» ակումբներում։
Դևիդ Բեքհեմը ֆիլմում է նկարահանվում

7or.am